«Հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնությունների» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր համայնքներում կառուցվող Ամերիկյան էկոավաններում ստեղծվելու են հատուկ բիզնես կլաստերներ, որոնք լինելու են տարատիպ բիզնեսների զարգացման ինկուբատորներ։ Առաջինը «Հյուսիսային բիզնես կլաստերն» է, որը ձևավորվելու է Գյումրու Ամերիկյան թաղամասում։ Կլաստերի ընդհանուր հողատարածքը կազմում է շուրջ 20000 քմ, իսկ կոմերցիոն տարածքների ընդհանուր մակերեսը՝ շուրջ 10000 քմ։ Հյուսիսային բիզնես կլաստերը կառուցվելու է 2025 թվականին։ Երկրորդ՝ «Կենտրոնական բիզնես կլաստերը», ձևավորվելու է Դրոշ թաղամասում։ Կլաստերի ընդհանուր հողատարածքը կազմում է շուրջ 25000 քմ, իսկ կոմերցիոն տարածքների ընդհանուր մակերեսը՝ շուրջ 15000 քմ։ Կենտրոնական բիզնես կլաստերը կառուցվելու է 2025-26 թվականներին։ Навигация по записям «Գլոբալ Հայաստան». Համահայկական միասնականության օրակարգ