Հայրենազրկման արհավիրք տեսած արցախահայությունն ունի Հայաստանի ու Սփյուռքի աջակցության կարիքը․ նրանց անհրաժեշտ է ապահովել կացարանով, աշխատանքով և անհրաժեշտ կենցաղային միջոցներով։ Այդ նպատակով «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Արցախահայերին աջակցության նախագծեր» համագործակցային ծրագիրը, որն ունի 2 առանցքային բաղադրիչ․ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ Արցախահայերին առաջնահերթ է ապահովել բնակարաններով․ «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջարկում է այդ խնդրին իր լուծումները («Էկոավանների կառուցապատման ծրագրի» պայմաններին համապատասխան). ԷԿՈԱՎԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ․ ձևավորվում են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ զարգացող համակեցություններ, որոնց նպատակն է ապահովել սոցիալական բարեկեցություն, մաքուր, անվտանգ, սմարթ միջավայր, զարգացում և ինքնաբավություն (Էկոավանների տեսլականը)։ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ քոթեջները կառուցվում են կանադական կարկասային տեխնոլոգիայով՝ ապահովելով բարձր սեյսմակայունություն, էներգախնայողություն և արագ կառուցապատում (Վեստ հաուս)։ Այս տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր է կառուցապատումն իրականացնելու մոդուլներով․ թաց շինարարական պրոցեսներ բացակայում են, ուստի քոթեջները կարող են ձևակերպվել որպես ոչ հիմնական շինություններ և տեղադրվել անգամ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա՝ ձևավորել ագրոէկոավաններ։ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ Բնակարանային ապահովման խնդրից բացի արցախահայերի համար կենսական նշանակության մյուս հարցն աշխատանքով ապահովումն է։ Արցախահայերի ներուժը հավուր պատշաճի իրացնելու համար «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպությունն ուղենշում է աշխատանքի և բիզնեսի համադրման օրակարգը։ «Համահայկական կոնգրեսը» ըստ աշխատանքի պահանջարկ ունեցող արցախահայերի ներուժի ու հնարավորությունների ձևավորում է սոցիալական բիզնեսի ուղղվածությամբ startup-ներ: Բիզնեսի զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը մշակվում է «Համահայկական բիզնես նախաձեռնություններ», «Ակտուալ Բիզնես» ընկերությունների կողմից։ Մանրամասն՝ https://artsakhahay.com/ Навигация по записям Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհուրդ. Հայաստան-Սփյուռք միասնականության ու ազգային նպատակների իրագործման ուղի «Գլոբալ Հայաստան». Համահայկական միասնականության օրակարգ